Ամբողջ աշխարհից 34 ահաբեկչական խմբավորումներ հավատարմության երդում են տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը՝ Reuters-ի փոխանցմամբ, նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի զեկույցում:
ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան քննարկում են Սիրիայում ԻՊ-ի դեմ ցամաքային գործողություն սկսելու հնարավորությունը՝ ասել է պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Reuters-ը հաղորդել է, որ Մեծ Բրիտանիայում Բահրեյնի դեսպան շեյխ Ֆավազ ալ-Խալիֆան ասել է, որ Բահրեյնը պատրաստ է գործել սաուդացիների հետ ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոալիցիայի շրջանակում։
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ապարդյուն փորձում է հեռախոսային կապ հաստատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ՌԴ նախագահ Վլադմիրի Պուտինը չի հանդիպել և մտադիր չէ հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...